«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերից» կրած պարտությունից հետո հայտնել է կարծիքը և կիսվել տպավորություններով:
«Մենք ցանկանում էինք հաղթել, բայց չհասանք մեր նպատակին, մենք ձախողվեցինք։
Չեմ կարծում, որ արժանի էինք խոշոր հաշվով պարտության, բայց մրցակիցը միանշանակ ավելի լավ տեսք ուներ: Պետք է վերլուծենք իրավիճակը և շարժվենք առաջ»,- ասել է իտալացի մասնագետը: