«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը գտնվում է նաև ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» հետաքրքրությունների ոլորտում։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Սիլվան Պրեմիեր Լիգայի 30 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նա նաև երկու գոլ և երկու գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների Լիգայի ինը խաղում:
Սիլվայի և «Մանչեսթեր Սիթիի» միջև պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին։