«Ֆրայբուրգի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Նիկո Շլոտերբեկը մտադիր է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է Sky Sports Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ անցած շաբաթ Շլոտերբեկը «Բորուսիային» տրանսֆերի վերաբերյալ բանավոր համաձայնություն է տվել։ Եթե տրանսֆերն իրականացվի, Նիկոն «իշամեղուների» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով:
Ակումբները դեռ չեն պայմանավորվել տրանսֆերի արժողության շուրջ, «Բորուսիան» չի ցանկանում վճարել 20 միլիոն եվրոյից ավելի, սակայն սպասվում է, որ կողմերը շուտով համաձայնության կգան։