Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմ հրավիրել իր նախկին ֆուտբոլիստներից մեկին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ով նախորդ շաբաթ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է  ակումբից, կարող է կարիերան շարունակել Իտալիայում։

Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ը, «Ռոման» արդեն բանակցություններ է վարում 33-ամյա սերբի ներկայացուցիչների հետ։

Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լավ ծանոթ է Մատիչին՝ նա սերբին մարզել է նախ «Չելսիում», ապա՝ «Մանչեսթեր Յունայթեդում» և ցանկանում է վերամիավորվել նրա հետ։