«Բավարիան» մոտ է թիմի ավագ Մանուել Նոյերի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ինչպես հայտնում է Sky Sport-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը, կողմերը գրեթե պատրաստ են երկարաձգել համագործակցությունը, և 36-ամյա դարպասապահն անպայման կստորագրի պայմանագիրը որը հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մանուելը դեմ չէ ավարտել ֆուտբոլիստի կարիերան՝ հենց բավարական ակումբում: