«Վիլյառեալի» առաջատար հարձակվողը, ամենայն հավանականությամբ բաց կթողնի «Լիվերպուլի» դեմ հանդիպումը

«Վիլյառեալի»՝ առաջատար հարձակվող Ժերար Մորենոն լուրջ վնասվածք է ստացել Լա Lիգայի 32-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ հանդիպման ժամանակ:

30-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է ծնկաջլի վնասվածք՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մորենոյի Վերականգնման ժամկետների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Մեծ է հավանականությունը, որ ռմբարկուն բաց կթողի ՉԼ-ի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը «Լիվերպուլի» հետ:

Ընթացիկ մրցաշրջանում «Վիլյառեալի» կազմում Մորենոն անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: