Լիոնել Մեսսին և ՊՍԺ-ի ևս 8 ֆուտբոլիստ բաց կթողնի «Անժերի» դեմ հանդիպումը

Լիոնել Մեսսին բաց կթողնի «Անժերի» դեմ հանդիպումը, տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:

Փարիզյան ակումբի հարձակվողն աքիլեսյան ջլի վնասվածքի պատճառով չի մասնակցի Լիգա 1-ի 33-րդ տուրի խաղին։ Առաջիկա 48 ժամվա ընթացքում արգենտինացին կրկին բուժզննում կանցնի։

Վնասվածքների պատճառով խաղադաշտ չեն կարողանա դուրս գալ նաև Մարկո Վերատտին, Պրեսնել Կիմպեմբեն, Անդեր Էրերան, Լևեն Կուրզավան, Յուլիան Դրաքսլերը, Լեանդրո Պարեդեսը և Աբդու Դիալոն։ Նեյմարը որակազրկված է:

ՊՍԺ-ն կհանդիպի «Անժերի» հետ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 20-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: