Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Լիվերպուլի» դեմ խաղը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ հանդիպումը՝ նորածին որդու մահվան պատճառով։

«Ընտանիքն առաջին տեղում է, և Կրիշտիանու Ռոնալդուն աջակցում է իր հարազատներին այս չափազանց դժվար պահին: Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաստատել, որ Ռոնալդուն «Էնֆիլդում» չի խաղա «Լիվերպուլի» դեմ։ Կրիշտիանու, ակումբում բոլորը հոգեպես քեզ հետ են և կարեկցում են քո ընտանիքին»,- գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը ակումբի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: