«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ֆիորենտինայում», կարող է մնալ իտալական ակումբում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ «մանուշակները» պատրաստ են ակտիվացնել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու օպցիան։ «Ֆիորենտինան» կիսապաշտպանի տեղափոխության համար կարող է վճարել 15 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ամառ։
Տորեյրան ընթացիկ մրցաշրջանում Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ խփելով 5 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ն ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 20 միլիոն եվրո: