Հարի Մագուայրը խոսել է «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլի» հետ առաջիկա հանդիպման մասին։

««Էնֆիլդ» գնալը, լավ հանդես գալը և 3 միավոր վաստակելը շատ լավ արդյունք կլինի մեզ համար: Մենք իսկապես ցանկանում ենք հաղթել և գոհացնել երկրպագուներին, ովքեր հիանալի կերպով աջակցում են մեզ այս դժվարին մրցաշրջանում: Սա այն խաղն է, որին մենք անհամբերությամբ սպասում էինք: Մենք պետք է ներդնենք մեր առավելագույնը՝ լավ արդյունքի հասնելու համար»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում: «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով 5-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Լիվերպուլը» 73 միավորով՝ 2-րդը: