ՊՍԺ-ն դիտարկում է 2021/22 մրցաշրջանի վերջում թիմի արգենտինացի 3 ֆուտբոլիստից ազատվելու հնարավորությունը, հայտնում է L’Équipe-ը:
Փարիզյան ակումբը նախատեսում է բաժանվել հարձակվող Մաուրո Իկարդիից, կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսից և վինգեր Անխել դի Մարիայից։ Եթե դա տեղի ունենա, ՊՍԺ-ում կմնա արգենտինացի միայն մեկ ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսին:
34-ամյա Դի Մարիայի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, և ՊՍԺ-ն նրան չի առաջարկի նոր համաձայնագիր։
Ինչ վերաբերում է 27-ամյա Պարեդեսին և 29-ամյա Իկարդիին, ապա ակումբը նախատեսում է վաճառել նրանց տրանսֆերները կամ վարձակալությամբ բաց թողնել այլ թիմ: