«Ռոման» Ա Սերիայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ (1:1): Թեմի Աբրահամի փոխանցումից հետո հռոմեական ակումբի միակ գոլը խփեց Ստեֆան Էլ-Շարավին՝ հանդիպման 91-րդ րոպեին:
Իտալացու համար դա երրորդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում, բայց միևնույն ժամանակ նա բոլոր երեք գոլերը խփել է 90-րդ րոպեից հետո՝ մրցավարի կողմից ավելացված ժամանակում:
Իտալիայի ընթացիկ առաջնության ֆուտբոլիստներից ոչ մեկին, բացի Էլ-Շարավիից, չի հաջողվել ընդհանուր առմամբ 3 գոլ խփել հանդիպման 90-րդ րոպեից հետո, ուստի այդ ցուցանիշով հարձակվողը ռեկորդակիր է: