Սերխիո Բուսկետսը խոսել է «Կադիսից» կրած պարտության պատճառների մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է թիմի պարտությունը «Կադիսի» հետ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում (0:1):

«Մենք վատ մեկնարկեցինք, լավ չխաղացինք, չէր բավականացնում վերջին փոխանցումը։ Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց բարելավել: Հիմա մեզ մնացել է 7 եզրափակիչ, և մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք։ Պետք է շտկենք իրավիճակը և մի քիչ էլ հաջողություն է անհրաժեշտ։ Մենք կստանանք այն: Հիմա աշխատելու ժամանակն է»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Բարսելոնան» 31 խաղից վաստակել է 60 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի Լա Լիգայի 2021/2022 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։