«Ինտերի» ղեկավարությունը ծրագրում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել իր կազմը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչով, թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» պատրաստ են 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։ «Այնտրախտի» ղեկավարները ցանկանում են մոտ 15 միլիոն եվրո ստանալ իրենց առաջատարներից մեկի տրանսֆերի վաճառքից:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Կոստիչը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 20 միլիոն եվրո: