«Ռոման» Ա Սերիայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ (1:1): 91-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալով՝ Ստեֆան Էլ-Շարավին մեկ միավոր վաստակեց հռոմեական ակումբի համար:
Սա «Ռոմայի» 12-րդ անընդմեջն խաղն էր Ա Սերիայում, որն այն կարողացավ ավարտել առանց պարտության։ Այդ ժամանակահատվածում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել է 7 խաղում և 5 հանդիպում ավարտել ոչ-ոքի։ «Գայլերը» վերջին պարտությունը կրել են հունվարի 9-ին՝ «Յուվենտուսի» հետ խաղում (3:4):
33 տուրից հետո հռոմեական ակումբը 58 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Հաջորդ տուրում թիմը կհանդիպի Միլանի «Ինտերի» հետ։