Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Բարսելոնան» պարտվեց «Կադիսին» (0:1):
«Կապտանռնագույնների» հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ամբողջական հանդիպում անցկացրեց։ Այս խաղը 33-ամյա ֆուտբոլիստի համար 674-րդն էր կատալոնական ակումբի կազմում պաշտոնական մակարդակում։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց Անդրես Ինիեստային:
«Բարսելոնայի» կազմում ավելի շատ խաղ են անցկացրել միայն Լիոնել Մեսսին (778) և թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Չավին (767):