«Մանչեսթեր Յունայթեդն» ավարտել է «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ պայմանագրի շուրջ բանակցությունները։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ հոլանդացի մասնագետի համար մարզչական շտաբում ընդգրկվելու առաջնային թեկնածուն Միտչել վան դեր Գագն է։ «Այաքսում» նա աշխատել է որպես թիմի գլխավոր մարզչի օգնական։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներն այժմ բանակցություններ են վարում Էրիկ տեն Հագի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար 2 միլիոն եվրո վճարելու շուրջ։