Մադրիդի «Ատլետիկոյի» 2 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղում (2:1)։ Նրանք են ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը և պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։ Երկու ֆուտբոլիստն էլ փոխարինվել էին հանդիպման ընդմիջմանը:
Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը՝ նրանց երկուսի մոտ էլ առաջին բուժզննումից հետո խնդիրներ են հայտնաբերել ազդրի մկանի հետ կապված։
Նշվում է, որ Ֆելիշը և Լեմարը հաջորդ շաբաթ կաշխատեն մարզասրահում և հավանաբար բաց կթողնեն Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Գրանադայի» հետ խաղը։