«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարծում է, որ իր ֆուտբոլային գաղափարները նման են Յուրգեն Կլոպի գաղափարներին։
«Յուրգենն այս թիմը կառուցել է վեցուկես տարում: Նրա ֆուտբոլիստներից 6-7-ը եղել են իմ՝ մեր ֆուտբոլիստները։ Մենք նրանց հետ պայմանագիր կնքեցինք մեր ակումբների համար, երբ նրանց ոչ ոք չէր ճանաչում:
Զարմանալի չէ, որ «Լիվերպուլը», հավանաբար, մեր նախկին ակումբներից ամենաշատ ֆուտբոլիստներ ունեցող թիմն է: Նրանց մոտեցումը, նրանց ֆուտբոլային ոճը, ինչպես են նրանք ցանկանում խաղալ, շատ նման է այն թիմերի ոճին, որտեղ աշխատել եմ ես»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։
Տարբեր ժամանակներում, թիմերում, որտեղ Ռանգնիկն աշխատել է որպես մարզիչ կամ ֆունկցիոներ, հանդես են եկել Սադիո Մանեն, Ռոբերտո Ֆիրմինոն, Ժոել Մատիպը, Իբրահիմա Կոնատեն, Նաբի Կեյտան և Տակումի Մինամինոն: