«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին, ով կորցրել է տեղը լոնդոնցիների մեկնարկային կազմում։
«Լուկակուն 6 շաբաթ ունի իր կարիերան «Չելսիում» փրկելու համար, եթե ցանկանում է:
Նայեք Տիմո Վերներին, ով չի հանձնվում. Եթե նա գոլ չի խփում, կարող է թիմին այլ բանով օգնել։
Լուկակուն ցանկանում է լինել թիմի առանցքային հարձակվողը, բայց նա բաց է թողել իր հնարավորությունը:
Ռոմելուն ամեն ինչ սխալ է անում։ Հուսով եմ, որ իրավիճակը դրական հանգուցալուծում կունենա»,- ասել է Քոուլը ITV Sport-ին տված հարցազրույցում: