«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Աշրաֆ Հակիմին խոսել է փարիզցի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ ունեցած հարաբերությունների մասին։
«Մբապպեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, նա իմ ընկերն է։ Ես ցանկանում եմ, որ նա մնա ՊՍԺ-ում, նա դա գիտի:
Կիլիանը կորոշի, թե որն է լավագույն որոշումը իր կարիերայի համար: Ես կաջակցեմ նրան անկախ ամեն ինչից»,- ասել է Աշրաֆը: