Ռաֆայել Լեաուն՝ անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում է

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով։ Կողմերն արդեն բանակցություններ են վարում, հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ «Միլանը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին ոչ պակաս, քան 70 մլն եվրոյի դիմաց:

Ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը՝ 4,5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով:

22-ամյա ֆուտբոլիստը «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից: Այս մրցաշրջանում նա Ա Սերիայի 36 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 50 միլիոն եվրո։