«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայի» կազմում, հանդիպել է իսպանական ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի իր ապագային վերաբերող հարցերը հայտնում է Mirror-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Կատալոնական ակումբում ցանկանում են իմանալ՝ արդյոք «Ասթոն Վիլան» ծրագրում է գնել Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները թե ոչ։
Եթե անգլիական ակումբը չգնի Ֆելիպեին ապա կատալոնացիները կփորձեն նոր գնորդ գտնել նրա համար: