«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը վաճառել թիմի դարպասապահներից մեկին

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը վաճառել դարպասապահ Դին Հենդերսոնին։

Այնուամենայնիվ, ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 40 մլն ֆունտ, հայտնում է Daily Star-ը:

«Կարմիր սատանաների» պահեստային դարպասապահը կարող էր հեռանալ ձմռանը, սակայն ակումբը չցանկացավ նրան բաց թողնել մրցաշրջանի միջնամասում։

Հենդերսոնի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներ, իսկ «Նյուքասլը» համարվում նրա գնման գլխավոր հավակնորդը։

Այս մրցաշրջանում Դին Հենդերսոնը «Յունայթեդի» առաջին թիմի կազմում անցկացրել է ընդամենը 3 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ չհայտնվելով Պրեմիեր Լիգայում: