Ջանլուիջի Դոնարուման կարող է լքել ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է վերադառնալ «Միլան»:

L’Équipe-ի տեղեկություններով, իտալական ակումբը մտադիր է օգտվել 23-ամյա իտալացու շուրջ ստեղծված իրավիճակից. Դոնարուման դժգոհ է ակումբում իր ունեցած դիրքից:

«Միլանում» գիտեն, որ իտալացին ցանկանում է խաղալ այնպիսի թիմում որտեղ կլինի թիմի հիմնական դարպասապահը, և այդ պատճառով ավելի կոնկրետ քայլեր կձեռնարկեն նրան վերադարձնելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Դոնարուման անցկացրել է 21 հանդիպում, բաց թողել 19 գնդակ և 8 անգամ էլ անառիկ պահել դարպասը: