Հայտնի է, թե երբ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես կներկայացնի թիմի նոր գլխավոր մարզչին

Գալիք շաբաթվա ընթացքում «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պաշտոնապես կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի տվյալներով՝ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված  կլինի 4 տարով:

Ներկայիս գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կզբաղվի թիմի վարչարարությամբ: