Մադրիդի «Ռեալը» արդեն հստակ ռազմավարություն է մշակել ամառային տրանսֆերային պատուհանի համար:
Լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի տեղեկությունններով, անցյալ շաբաթ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտի հետ:
Կողմերը քննարկել են թիմի հարձակման գիծն ուժեղացնելու հնարավոր տարբերակները: Խոսվել է, նաև վաճառքի ենթակա ֆուտբոլիստների մասին:
Նախագահ Պերեսը տվել է հավանությունը հնարավոր տրանսֆերների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ և իր զորակցությունը հայտնել Կառլո Անչելոտտիին: