Դուշան Վլահովիչը երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով 50 գոլ է խփել Ա Սերիայում

Ապրիլի 16-ին «Յուվենտուսը» ոչ-ոքի խաղաց Ա Սերիայի 33-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ տնային հանդիպմանը՝ 1։1։

Թուրինյան ակումբը հաշիվը հավասարեցրեց հանդիպման ավելացված 5-րդ րոպեին, գոլի հեղինակը հարձակվող Դուշան Վլահովիչն էր։ Դա սերբ ֆուտբոլիստի համար, ով 2022 թվականի ապրիլի 16-ի դրությամբ 22 տարեկան 78 օրական էր, 50-րդ գոլն էր Ա Սերիայում։

Ըստ Opta-ի՝ միայն մեկ օտարերկրացի ֆուտբոլիստի է հաջողվել ավելի վաղ տարիքում 50 գոլ խփել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ «Միլանի» բրազիլացի նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն այդ ցուցանիշին հասել էր 21 տարեկան 220 օրական հասակում: