«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանոդվսկին դժգոհ է Յուլիան Նագելսմանից

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանից, հայտնում է Bayern & Germany-ն։

Ինչպես հայտնում է Sport1.de-ի լրագրող Քերի Հոուն՝ 33-ամյա ֆուտբոլիստին դուր չի գալիս գերմանացի մարզչի մարտավարությունն ու աշխատանքի մեթոդները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենյան ակումբի առաջատարներն անընդհատ քննադատում են Նագելսմանի ընտրած մարտավարությունը։

Բունդեսլիգայի 29 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 69 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին 1-ին հորիզոնականը։