Օլիվեր Կանը խոսել է Էրլինգ Հոլանդի՝ «Բավարիա» հնարավոր տրանսֆերի մասին

«Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխությունը մյունխենյան ակումբ։

«Չեմ կարծում, որ մենք լավ կկատարեինք մեր աշխատանքը, եթե չդիտարկեինք նման երիտասարդ և մեծ պոտենցիալ ունեցել ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը։ Սակայն ֆինանսական հարցումները մեր պատկերացումներից դուրս են»,- Կանի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն:

Նորվեգացի ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա Բունդեսլիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի տրանսֆերով ակտիվորեն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»: