Տիագո Սիլվայի և Կիլիան Մբապեի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ «Բորուսիայի» հետ խաղին հարցականի տակ է: Մբապեի հիվանդության մասին հայտնել է Տոմաս Տուխելը:
«Մբապեն հիվանդացել է անգինայով: Վերջին 2 օրերին նա չի մարզվել: Նրա մասնակցության վերաբերյալ որոշումը կկայացնենք վաղը: Նույնը կարող եմ ասել Տիագո Սիլվայի մասին», – ասել է Տուխելը: