ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման խոսել է փարիզյան ակումբում իր ադապտացիայի մասին:
«Սա շատ յուրահատուկ ակումբ է ինձ համար։ Ես հիանալի թիմում եմ և պետք է ամեն ինչ անեմ այս ակումբի համար։ Ես այստեղ խաղում եմ արդեն գրեթե մեկ տարի: Կարող եմ ասել, որ հարմարվել եմ։ ՊՍԺ-ն դարձել է իմ երկրորդ տունը»,- իտալացու խոսքերն է մեջբերում Calcio News 24-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա դարպասապահը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 19 գնդակ: