Անտոնիո Կոնտեն քննադատել է «Բրայթոնի» դեմ հանդիպման մրցավարությանը

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհ է մնացել ԱՊԼ-ի 33-րդ տուրի՝ «Բրայթոնի» դեմ հանդիպմանը (0:1) մրցավարների աշխատանքից։

«Երբեմն կարծում եմ, որ մրցավարը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի ֆուտբոլիստների պաշտպանությանը։ Եթե ​​սահընկումից հետո, երբ ֆուտբոլիստը հարվածել է և՛ գնդակին, և՛ ոտքին, մրցակցին վնասվածք է հասցրել, ապա պետք է ավելի լուրջ պատիժ կիրառել։

Ես ֆուտբոլիստ եմ եղել, գիտեմ, թե ինչպես է դա աշխատում։ Եթե ես ​​ուզում եմ խնդիր ստեղծել, վնասվածք հասցնել մրցակցին, ճիշտ պահ եմ գտնում խաղալու համար այնպես, որ հարվածեմ թե՛ գնդակին, թե՛ մարմնին։

Ես կարծում եմ՝ մրցավարները պետք է աշխատեն չխախտել խաղի տեմպը, երբ ինչ-որ մեկը սիմուլյացիայի է դիմում»,- իտալացի մարզչի խոսքերն է փոխանցում BBC-ն: