Չիրո Իմոբիլեն կարիերայի ընթացքում 3-րդ անգամ մեկ մրցաշրջանում հատեց 30 գոլի սահմանը

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն գոլի հեղինակ է դարձել «Տորինոյի» դեմ Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում։

Իտալացի ռմբարկուն հռոմեական ակումբի կազմում այս մրցաշրջանում խփեց իր 30-րդ գոլը։

Իմոբիլեն այս նշագծին հասել է իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ։ 2017/18 մրցաշրջանում նա խփել է 41 գոլ, իսկ 2019/20 մրցաշրջանում՝ 39։