Լուսյեն Ֆավր. «Առանց երկրպագուների խաղը կանդրադառնա խաղացողների վերաբերմունքի վրա»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լուսյեն Ֆավրը մեկնաբանել է «ՊՍԺ-ի» հետ խաղը դատարկ տրիբունաների ներքո անցկացնելու դժվարությունների մասին:

«Առանց երկրպագուների խաղալը շատ բարդ է: Հատկապես դա կազդի ֆուտբոլիստների վերաբերմունքի և պատրաստվածության վրա: Բայց այս ամենը վերաբերում է երկու կողմերին էլ: Այնպես, որ մենք հավասար պայմաններում ենք», – ասել է Ֆավրը;