Պաշտպան Վիրջիլ վան Դեյկն ամփոփել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը։ «Լիվերպուլը» հաղթեց 3:2 հաշվով։
«Խաղավարտին մենք մեզ համար խնդիրներ ստեղծեցինք: Մենք խաղը շուտ ավարտելու հնարավորություն ունեինք։ Երբ նրանք խփեցին իրենց առաջին գոլը երկրորդ խաղակեսի սկզբում, դա նրանց ուժ հաղորդեց, բայց ի վերջո մենք ուրախ ենք եզրափակիչ դուրս գալու համար։
Մենք դուրս ենք եկել եզրափակիչ, դեռ ոչինչ չենք հաղթել, բայց սա մեծ քայլ է մեզ համար՝ որպես ֆուտբոլիստների խմբի: Սա միակ տիտղոսն է, որը մենք չենք նվաճել, այնպես որ կփորձենք անել դա»,- ասել է «Լիվերպուլի» պաշտպանը: