ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ փոխհարաբերությունների մասին:
«Ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ, ինչպես և բոլոր ֆուտբոլիստների: Փոխհարաբերությունները զարգացել են ժամանակի ընթացքում։ Մեր աչքի առաջ նա մեծացավ։ Մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես է Կիլիանը զարգանում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյից։ Արգենտինացի մասնագետը փարիզյան ակումբը գլխավորում է 2021 թվականի հունվարից։