Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա ֆուտբոլիստն այսօր առավոտյան չի մարզվել հիվանդության ախտանիշների պատճառով։ PCR թեստը հաստատել է, որ Սեբալյոսը վարակվել է կորոնավիրուսով։
2021/22 մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 11 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 104 րոպե։