«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին չի կարողանա խաղալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ֆուտբոլիստը Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակիչի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ պատասխան խաղում (2:3) ձախ ազդրի երկգլուխ մկանի պատռվածք է ստացել՝ հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
19-ամյա իսպանացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: