Ա Սերիայի գլխավոր ֆավորիտը՝ ըստ Ջանլուիջի Բուֆֆոնի

«Յուվենտուսի» նախկին և «Պարմայի» ներկայիս դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն ասել է, թե որ թիմին է համարում Իտալիայի 2021/22 առաջնության ֆավորիտ։

«Մենք տեսնում ենք, որ առաջնությունը շատ հավասար է։ Չնայած սովորաբար գերիշխում է մեկ թիմ: Մրցաշրջանի սկզբում թվում էր, թե «Ինտերը» պետք է գերիշխի, բայց նրանք անկում ապրեցին։ Սակայն այժմ, «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, ինձ նորից թվում է, որ ֆավորիտն «Ինտերն» է»,- Բուֆֆոնի խոսքերն է մեջբերում La Stampa-ն։

Ա Սերիայի 32 տուրից հետո մրցաշարային աղյուսակում առաջատարը «Միլանն» է (68 միավոր), «Ինտերը» 2-րդն է (66), «Նապոլին»՝ 3-րդը (66): Իտալիայի առաջնությունում թիմերը դեռ պետք է անցկացնեն 6 տուր։