«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ, «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը The Overlap-ի եթերում պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլի հարցերին։
– Տորրե՞ս, թե՞ Սուարես:
– Սուարես:
– Քո մանկության կուռքը:
– Ջոն Բարնսը:
– Պրեմիեր Լիգայում այժմ հանդես եկող ֆուտբոլիստ, ում հետ կցանկանայիր խաղալ:
– Սալահի, Ֆերնանդեշի, Դե Բրույնեի և Վան Դեյկի:
– Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը:
– Մեսսի:
– Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստը:
– Անրին»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Give Me Sport-ը: