Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդոն պաշտոնապես դարձել է «Կրուզեյրու» ակումբի սեփականատերը։
Ինչպես հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմի նախկին հարձակվողը պայմանագիր է ստորագրել և ընդգրկվել ակումբի խորհրդի կազմում։
Ռոնալդոն ձեռք է բերել «Կրուզեյրուի» բաժնետոմսերի 90 տոկոսը։ Ըստ ԶԼՄ-ների՝ այս գործարքը նրա համար արժեցել է 70 մլն դոլար։
Ռոնալդոյին է պատկանում նաև իսպանական «Վալյադոլիդ» ակումբը: