«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բուդե-Գլիմտի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (4:0): Այս արդյունքը հռոմեացիներին դուրս բերեց մրցաշարի կիսաեզրափակիչ։
«Գլխավորն այն է, որ մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ։ Առաջին րոպեներից մենք բարձր պրեսինգ էինք կիրառում, ինտենսիվ էինք խաղում, հուսալի էինք պաշտպանությունում։ Արդեն 2:0 հաշվի ժամանակ մենք զգում էինք, որ խաղը մերն է լինելու։
Նույնիսկ առաջին խաղում 1:2 հաշվով պարտվելուց հետո ես զգում էի որ մենք ավելի ուժեղ ենք։ Անկեղծ ասած, անընդունելի է, որ միայն չորրորդ փորձից կարողացանք հաղթել այս մրցակցին, բայց ամենակարևորն այն է, որ դա մեզ հաջողվեց։ 1:2 հաշիվը վերածվեց 5:2-ի»,- պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն: