«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Այնտրախտից» կրած տնային պարտությունը (2:3):
«Մեր հերոսական խաղը բավական չէր: Սկզբում նրանք գոլ խփեցին 11-մետրանոցից, իսկ հետո՝ շքեղ հարվածով գրավեցին մեր դարպասը։
Մենք տիրում էինք գնդակը, բայց Եվրոպա Լիգայում սխալների համար պետք է վճարել։ Այժմ կենտրոնանալու ենք Իսպանիայի առաջնության վրա։
Մենք արել ենք հնարավորը և այս խաղը ձախողված չենք համարում։ Սա շատ մեծ հիասթափություն եմ համարում, բայց գլխավոր նպատակը Չեմպիոնների Լիգա դուրս գալն է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» քառորդ եզրափակչում ընդհանուր 3:4 (1:1, 2:3) հաշվով պարտվեց «Այնտրախտին»: