Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ֆրեդի Ռինկոնն ավտովթարի հետևանքով մահացել է 55 տարեկան հասակում։ Այս մասին տեղեկացնում է ВВС-ն։
Միջադեպը տեղի էր ունեցել օրերս. մեքենան, որով երթևեկել է Ռինկոնը, Կալիում (Կոլումբիա) բախվել էր ավտոբուսին։ 55-ամյա տղամարդը գլխի լուրջ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Կոլումբիացուն վիրահատել էին, նրա վիճակը գնահատվում էր կրիտիկական։
Ռինկոնը «Ռեալ» էր տեղափոխվել 1995 թվականի օգոստոսին՝ դառնալով ակումբի պատմության մեջ առաջին կոլումբիացին։ Մադրիդցիների կազմում նա երկու տարվա ընթացքում անցկացրել էր 21 հանդիպում։ Ռինկոնն իր կարիերայի ընթացքում հանդես էր եկել նաև «Նապոլիում»: