Կոկե. «Հպարտ եմ իմ թիմակիցներով և մեր բոլոր երկրպագուներով»

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ-ոքին (0:0) և Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը մրցաշարի 1/4 եզրափակչի փուլում։

«Ես հպարտ եմ իմ թիմակիցներով և մեր բոլոր երկրպագուներով: Մենք այնքան ցանկություն ունեինք հասնելու այն բանին, ինչին հասել ենք այս մրցաշարում, և այժմ կարող ենք հպարտանալ նրանով, ինչին փորձեցինք հասնել այսօր, բայց չկարողացանք դուրս գալ կիսաեզրափակիչ։

Մենք օգտագործեցինք այն ամենը, ինչ ունեինք մինչև վերջին վայրկյանները։ Մեզ պարզապես չբավականացրեց գոլը: Դեռ առաջին խաղից առաջ մենք գիտեինք, թե ինչ կարող է լինել ոչ-ոքիի դեպքում և ինչ է պետք անել: Մեզ հեշտ է քննադատել, բայց մենք հեռանում ենք այստեղից՝ հպարտանալով մեր ջանքերով, չնայած, ի վերջո, սա չպետք է լիներ»,- Կոկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։