«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը ճանաչվել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Հանդիպումը կայացավ Մադրիդում և ավարտվեց ոչ-ոքի (0:0):
«Նա միշտ զգոն էր՝ կանխելով «Ատլետիկոյի» անմիջական սպառնալիքը և մեծ արդյունավետությամբ պաշտպանում էր տուգանային հրապարակը: Սթոունզը կենսական նշանակություն է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» դարպասը անառիկ պահելու գործում»,- ասել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդը:
Կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։