«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն խոսել է «Ատալանտայի» հետ Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի մասին։ Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի (1:1):
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Բերգամոյում կայանալիք հանդիպմանը, քանի որ լավ մարզավիճակում ենք: Ընդ որում՝ մենք վերլուծեցինք առաջին հանդիպումը։ Մրցակցին թույլ էինք տվել ստեղծել բազմաթիվ պահեր, գուցե նույնիսկ չափից շատ, բայց ինքներս էլ շատ հնարավորություններ ստեղծեցինք։ Չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք, չպարտադրված սխալներ։ Մենք հարգում ենք «Ատալանտային» և նրանց խաղաոճը, բայց մենք ինքներս մեզ անընդհատ բարդ դրության մեջ ենք դնում։ Մենք պետք է ավելի լավ խաղանք»,- Տեդեսկոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին Բերգամոյում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին։