Ժյուլ Կունդե. «Կարիմ Բենզեման ֆանտաստիկ հարձակվող է»

«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպմանն ընդառաջ խոսել է «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին:

«Կարիմի հետ հանդիպումը լավ մարտահրավեր է: Բենզեման ֆանտաստիկ հարձակվող է, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում: Ինձ դուր է գալիս խաղալ լավագույն հարձակվողների դեմ, քանի որ հենց այդ ժամանակ ես դու տեսնում, թե ինչում ես թերանում: Պատրաստվելու եմ հնարավորինս լավ»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Marca պարբերականը:

Հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Այս մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 38 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։