Էրիկ Գարսիա. «Ժերար Պիկեն պատմության լավագույն կենտրոնական պաշտպաններից է»

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Այնտրախտի» հետ պատասխան խաղի նախօրեին հույս է հայտնել, որ իր թիմակից Ժերար Պիկեն կկարողանա մասնակցել այս հանդիպմանը։

35-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանի տենդինոպաթիա։

«Ներկայացնելով նման ակումբ՝ մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում։ Եղել են ժամանակներ, երբ «Բարսելոնան» արդյունքներ չի ունեցել։ Բայց հիմա վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք:

Պիկեն մարզվել է թիմի հետ, և ես հույս ունեմ, որ նա կարող է խաղալ «Այնտրախտի» դեմ: Նա պատմության լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է։ Ժերարը զգալի ներդրում ունի «Բարսելոնայի» համար ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում Marca-ն։